ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Արման ՄԵԼԻՔՅԱՆ. Արևմուտքը մտավ Ռուսաստանի համար «տնամերձ» համարվող հողամասը

Արման ՄԵԼԻՔՅԱՆ. Արևմուտքը մտավ Ռուսաստանի համար «տնամերձ» համարվող հողամասը
28.04.2014 | 16:53

Ռազմավարական տեսանկյունից ոչ Ռուսաստանին, ոչ էլ ԱՄՆ-ին ու վերջինիս մերձավոր դաշնակիցներին ձեռնտու չի լինի ռուսական զինված ստորաբաժանումների մուտքն Ուկրաինայի հարավ-արևելյան շրջաններ՝ տեղի ռուս և ռուսաստանամետ բնակչությանը պաշտպանելու անհրաժեշտությունից ելնելով: Ռուսաստանի ու նրան հակազդող արևմտյան տերությունների համար, ռուսական զինված ուժերի կողմից նշված տարածաշրջանում պատերազմական լայնածավալ գործողությունների դիմելը ցանկալի չէ, ճիշտ է, միանգամայն տարբեր պատճառներով: Ռուսաստանյան իշխանությունների համար պատերազմն այդ տարածքում մեծ գլխացավանք կդառնա, որը ունակ կլինի էապես նվազեցնել Ղրիմի միացումից առաջացած համազգային ոգևորությունն, իսկ Արևմուտքն էլ կգերադասի, որ, առանց իր կողմից լրացուցիչ միջոցներ ծախսելու և պատասխանատվություն ստանձնելու, այս խնդրահարույց գոտին Ռուսաստանի ուժերը ջլատող մշտական անհանգստության աղբյուր մնա ՌԴ իշխանությունների համար՝ առնվազն առաջիկա 3-5 տարիների համար: Այսինքն՝ ուկրաինական հարավ-արևելքը, հավանաբար, կդառնա մի իրական գորշ տարածք, որը մատնված կլինի անիշխանության ու չի ունենա հստակ կարգավիճակ: Ավելի ճիշտ՝ դրա կարգավիճակը տարբեր կերպ կգնահատվի տեղերում ու Կիևում, Մոսկվայում և Վաշինգտոնում : Ուկրաինայի նախագահի աթոռի համար մրցապայքարի ելած քաղաքական գործիչներից և ոչ մեկը երկիրը վերամիավորելու ու ներքաղաքական համերաշխության համար նախադրյալներ ապահովելու ունակություններով, կարծես, աչքի չի ընկնում, ինչը ևս կնպաստի այդ տարածքի քաղաքական, տնտեսական ու ռազմական «գորշացմանը»: Թվում է, ինչպես Մոսկվան, այնպես էլ Վաշինգտոնը կարող են գոհ մնալ այս պահի դրությամբ ուկրաինական ճգնաճամի արդյունքում ձեռք բերածից՝ Ռուսաստանի տարածքը մեծացավ, և սա ՌԴ-ի ձեռքբերումն է, բայց նաև նվազեց նրա իրական ազդեցության գոտու տարածքը, ինչը ձեռքբերում է ԱՄՆ-ի ու վերջինիս դաշնակիցների համար: Մի բան կա, որ, այնումենայնիվ, Արևմուտքին առավելություն է տալիս՝ նա կարողացավ պայքարը տեղափոխել հակառակորդի ռազմավարական տարածք՝ մտավ Ռուսաստանի համար «տնամերձ» համարվող հողամասը:

Դիտվել է՝ 1998

Մեկնաբանություններ